Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Որտե՞ղ և ի՞նչ է անում Լիբանանի վարչապետը

Որտե՞ղ և ի՞նչ է անում Լիբանանի վարչապետը
11.11.2017 | 10:28

Սաուդյան Արաբիայի իշխանությունները Լիբանանում գտնվող իրենց բոլոր քաղաքացիներին հրամայել են անհապաղ հեռանալ, իսկ մյուս սաուդցիներին չմեկնել Լիբանան: Երկու երկրների հարաբերությունները սրվել են, երբ շաբաթ օրը Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական տվեց` զգուշանալով իր կյանքի համար: Դրանից հետո Սաուդյան Արաբիան մեղադրեց Լիբանանի «Հըզբոլլահ» շիական շարժմանը, որ նրա զինյալները Եմենի տարածքից հրթիռ են արձակել Սաուդյան Արաբիայի վրա: Լիբանանում վախենում են, որ իրենց երկիրը կարող է ներքաշվել սուննի Սաուդյան Արաբիայի և շիա Իրանի տարածաշրջանային կոնֆլիկտի մեջ:

Լիբանանի քաղաքական կուսակցությունները կոչ են անում Սաադ Հարիրիին վերադառնալ իր պաշտոնին: Նրանք կասկածում են, որ սաուդցիներն են վարչապետին հրաժարական պարտադրել: Հարիրին որևէ այլ հայտարարություն չի արել, նրա մամլո ծառայությունը հաղորդել է, որ Էր Ռիադում Հարիրին հանդիպել է արտասահմացի դիվանագետների հետ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որ Մերձավոր Արևելքի երկրներ այց էր կատարում, անսպասելի մեկնել է Սաուդյան Արաբիա: Նա քննարկելու է իրավիճակը Եմենում ու Լիբանանում թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ: Մակրոնն ասել է, որ արդեն ոչպաշտոնական զրույց է ունեցել Սաադ Հարիրիի հետ: Արաբագետ Սեբաստիան Աշերը ասում է, որ Էր Ռիադի կոչը իր քաղաքացիներին ավելի կսրի Լիբանանի հետ լարումը: Էր Ռիադի հեռուստատեսությամբ իր ելույթում Հարիրին ասել է, որ հրաժարական է տալիս, որովհետև իրեն ուզում են սպանել: Իր տեսաուղերձում Սաադ Հարիրին կտրուկ քննադատել է «Հըզբոլլահին» և շարժմանն աջակցող Իրանին:


Սաադ Հարիրիի հայրը` վարչապետ Ռաֆիկ Հարիրին, 2005-ին սպանվել է ռումբի պայթյունից: Շատերը այդ հանցագործության մեջ մեղադրում են «Հըզբոլլահին»: Երկուշաբթի Սաուդյան Արաբիան մեղադրեց «Հըզբոլլահին», որ Եմենի տարածքից Էր Ռիադի ուղղությամբ հրթիռ է արձակել: Հաջորդ օրը գահաժառանգ Մուհամեդ բին Սալմանը մեղադրեց Իրանին, որ ՙուղղակի ռազմական ագրեսիա՚ է սկսել Սաուդյան Արաբիայի դեմ` հրթիռներ տրամադրելով Եմենի ապստամբ հուսիտներին: Իրանն այդ մեղադրանքներն անվանեց ՙսուտ և վտանգավոր՚: Հըզբոլլահը մեղադրում է Սաուդյան Արաբիային` Սաադ Հարիրիին հրաժարական պարտադրելու մեջ:

BBC


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Բացի այդ` Լիբանանի հրաժարական տված վարչապետ Սաադ Հարիրիին բռնությամբ պահում են Էր Ռիադում՝ սահմանափակելով նրա ազատությունը` հայտնում է Reuters-ը ՝ հղում անելով լիբանանյան կառավարության անանուն աղբյուրին։ Հարիրիի շրջապատում այդ շշուկները դեռևս չեն հաստատում։ Սաուդյան իշխանությունները թեման չեն մեկնաբանում։ Reuters-ի զրուցակիցը հայտնել է, որ Բեյրութը դիմելու է արաբական և արևմտյան պետություններին՝ խնդրելու ճնշում գործադրել Էր Ռիադի վրա, որ ազատ արձակի Հարիրիին։ «Հարիրիին ազատության սահմանափակմամբ Էր Ռիադում պահելը հարձակում է Լիբանանի ինքնիշխանության վրա։ Մեր արժանապատվությունը նրա արժանապատվությունն է»,- հայտարարել է լիբանանցի պաշտոնյան։ Լիբանանյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սաադ Հարիրիի ինքնաթիռը Էր Ռիադից Բեյրութ է թռել, սակայն նա ինքնաթիռում չի եղել։
Նոյեմբերի 4-ին Սաադ Հարիրին պաշտոնական այց է կատարել Սաուդյան Արաբիա և այնտեղ էլ հայտարարել իր հրաժարականի մասին, որից հետո հրապարակային որևէ հայտարարություն չի արել: Լիբանանի նախագահը վարչապետի հրաժարականը չի ընդունել և հայտարարել է, որ սպասում է նրա վերադարձին ու բացատրություններին: Գուցե Էմանուել Մակրոնի չծրագրված այցը Էր Ռիադ օգնի իրավիճակը լիցքաթափել: Այլապես ստացվում է ևս մեկ թեժ կետ Մերձավոր Արևելքում:

Դիտվել է՝ 4124

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ